Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
                        Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է նախատեսված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կուսակցության գրասենյակի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

