211652_close_icon
views-count9381 դիտում article-date 17:59 23-08-2020

Ավտոերթ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով

Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ին, ավարտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության կողմից տրված ժամկետը: Մինչ այս պահը վերոնշյալ նախարարությունը չի կատարել մեր պահանջներից և ոչ մեկը (տե՜ս հղումը՝[url=https://www.facebook.com/955245734660707/posts/1450138848504724/]https://www.facebook.com/955245734660707/posts/1450138848504724/[/url]): Ավելին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են դպրոցների՝սեպտեմբերի 15-ի վերամուտի հետ կապված անիրատեսական որոշումներ, որոնք տապալելու են արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված հայկական կրթական ամբողջ համակարգը: Ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 24-ին (երկուշաբթի օրը) ՝ ժամը 13:00-ից, մեծ ավտոերթով կսկսենք նախարարի հրաժարականը պահանջող անժամկետ գործողությունների շարքը, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը: Կո՛չ ենք անում համայն հայ ժողովրդին վաղվանից սկսած՝ ժամ առ ժամ հետևել մեր էջում հրապարակվող հետագա գործողություններին վերաբերող հայտարարություններին: Միասի՛ն և կամքո՛վ վերադարձնենք հայ դպրոցը հային:

Նմանատիպ նյութեր