ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին են միացել ավելի քան 50 կազմակերպություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Կառավարության «սպիտակ» մասնաշենքի առաջ տեղի ունեցով ԿԳՄՍ «թավշյա» նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների խմբի հերթական բողոքի ակցիան:
Միջոցառմանը մասնակցում էին մոտ հազար անձինք, որոնց շարքում էին դասախոսներ, ուսանողներ, մտավորականներ, ուսուցիչներ ու ազատամարտիկներ: Ակտիվիստների շարքերում էին նաև ԿԳՄՍ բացթողումների պատճոռով ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդները:
Նախաձեռնող խմբի անդամներից Վահագն Չախալյանը հայտնեց, որ տվյալ պահի դրությամբ, ՀԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին են միացել ավելի քան 50 կազմակերպություններ, այդ թվում նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին մասնակցած, հրամանատար Ռուստամ Գասպարյանի «Սև Հովազ» և երջանկահիշատակ հրամանատար Ջերմուկի Համոյի «Հայդուկ» կամավորական ջոկատները:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի