211652_close_icon
views-count12210 դիտում article-date 12:34 22-08-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա և Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր