211652_close_icon
views-count5375 դիտում article-date 18:36 21-08-2020

Արթուր Վանեցյանի շնորհավորանքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա առթիվ

Վեհափա՛ռ Տեր, Ընդունե՛ք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու ջերմագին շնորհավորանքները Ձեր տարեդարձի կապակցությամբ: Հիրավի, անուրանալի է Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու դերակատարումը հայոց ինքնության, Հայրենիքի ծաղկման, ազգային ու հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում: Ձեր առաջնորդությամբ այսօր մեր հավատավոր ժողովուրդը հաստատուն քայլերով օր օրի ավելի է ամրապնդում հավատն առ Աստված, մեծ թափ է ստանում եկեղեցաշինությունը, վերականգնվում է մեր նախնիների թողած հոգևոր-մշակութային ժառանգությունը: Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ ձեզ ուժ, կորով, քաջառողջություն և արևշատ օրեր՝ այս խրթին ու փորձություններով լի ժամանակահատվածում շարունակելու Ձեր ազգանվեր և աստվածահաճո առաքելությունը՝ ի փառս և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախ աշխարհի և Սփյուռքում բնակվող մեր միլիոնավոր հայրենակիցների: Թո՛ղ Աստծո բարեհաճությունը՝ Ձեր հայրապետական աղոթքների զորությամբ, մեր Հայրենիքին խաղաղություն, բարեկեցություն և հարատևություն պարգևի: Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն։

Նմանատիպ նյութեր