211652_close_icon
views-count4572 դիտում article-date 20:56 21-08-2020

«Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/08/21/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%8D%D6%87-%D5%AE%D5%B8%D5%BE/190906] Ermenihaber.am[/url]-ը։ Նա նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։ Նա վստահեցրել է, որ հայտնաբերված գազը 2023թ-ին թուրք ժողովրդին կմատակարարեն։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

Նմանատիպ նյութեր