2037 դիտում
16:12 21-08-2020
Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում է [url=https://tass.ru/ekonomika/9255583]tass.ru[/url]-ն:
Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման և գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար):
2020-2021 ֆինանսական տարվա (սկսվում է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար:
Օգոստոսի 20-ին հայտարարվել է այն երկրների և տարածքների ցանկի նոր ընդլայնման մասին, որոնցից ժամանելուց Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ է երկու շաբաթ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ: Այն համալրել են Ավստրիան, Խորվաթիան, ինչպես նաև Տրինիդադ և Տոբագո կղզի պետությունը: Ըստ որում ցանկից հանվել է Պորտուգալիան:
Նմանատիպ նյութեր
11361 դիտում
23:43 19-06-2018
Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել Է 70 տրլն դոլարը
2176 դիտում
11:41 13-02-2019
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին
Այս բաժնից
634 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
907 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
895 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով