11361 դիտում
23:43 19-06-2018
Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել Է 70 տրլն դոլարը
Աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի միագումար կարողությունը 2017 թվականին աճել Է 10,6 տոկոսով եւ առաջին անգամ գերազանցել 70 տրլն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/938075.html]Արմենպրես[/url]»-ը, ասված Է Capgemini SA-ի ամփոփագրում:
World Wealth Report-ի տարեկան զեկույցի համաձայն, ունեւոր մարդկանց (high-net-worth individual, HNWI) թիվն անցյալ տարի ավելացել Է 1,6 միլիոնով, ընդ որում՝ նոր միլիոնատերերի երեք քառորդ մասը բաժին Է ընկել Հյուսիսային Ամերիկային եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ):
Այն մարդկանց թվաքանակը, որոնց ներդրվող ակտիվները գնահատվում են առնվազն 1 մլն դոլար՝ առանց հիմնական բնակության վայրը հաշվի առնելու, Հյուսիսային Ամերիկայում կազմում Է 5,66 մլն HNWI, Եվրոպայում՝ 4,83 մլն, ԱԽՏ-ում՝ 6,18 մլն, Մերձավոր Արեւելքում՝ 660 հազար, Լատինական Ամերիկայում՝ 600 հազար, Աֆրիկայում՝ 170 հազար: Ընդ որում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում 2017 թվականի վերջին ապրում Էր աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի 61,2 տոկոսը:
Միլիոնատերերի միագումար կարողությունն անցյալ տարի աճել Է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, առավելագույն աճը գրանցվել Է ԱԽՏ-ում՝ 14,8 տոկոս, երկրորդ տեղում Հյուսիսային Ամերիկան Է՝ 10,3 տոկոս: Ասիացի հարուստների կարողությունը գնահատվում Է ընդհանուր առմամբ 21,59 տրլն դոլար, հյուսիսամերիկացիներինը՝ 19,79 տրլն դոլար եւ եվրոպացիներինը՝ 15,85 տրլն դոլար:
Աշխարհի հարուստ քաղաքացիների կարողության գրեթե երրորդ մասը պահվում Է բաժնետոմսերում (30,9 տոկոսը), փոքր-ինչ պակաս մասը՝ դրամական միջոցներով եւ համարժեքներով (27,2 տոկոսը), անշարժ գույքին բաժին Է ընկնում 16,8 տոկոսը: Նշվում Է, որ ունեւոր մարդիկ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են դրսեւորում կրիպտոարժույթների նկատմամբ, հարցված միլիոնատերերի 29 տոկոսն իրենց հետաքրքրությունը բնութագրել են «բարձր» բառով:
Մինչեւ 2025 թվականը միլիոնատերերի կարողությունն աշխարհում կարող Է ավելանալ մինչեւ 100 տրլն դոլար, կանխատեսում Է Capgemini-ն: Դա գրեթե եռակի գերազանցում Է 2006 թվականի ցուցանիշը:
World Wealth Report-ն օգտագործում Է 71 երկրների տվյալները, որոնց բաժին Է ընկնում աշխարհի համախառն ազգային եկամտի 98 տոկոսը եւ գլոբալ ֆոնդային շուկաների կապիտալացման 99 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
16:12 21-08-2020
Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը
4237 դիտում
14:50 12-09-2017
ԱՄՆ-ի պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը
2521 դիտում
16:25 06-03-2015
Միլիոնատերերի թվի աճով Սինգապուրն առաջին տեղում է
Այս բաժնից
943 դիտում
22:38 15-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը
1234 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
961 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան