2179 դիտում
11:41 13-02-2019
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BE%D1%81%D0%B4%D0%BE%D0%BB%D0%B3-%D1%81%D1%88%D0%B0-%D0%BF%D0%BE%D0%B1%D0%B8%D0%BB-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%80%D0%B5%D0%BA%D0%BE%D1%80%D0%B4/a-47489898]Deutsche Welle[/url]-ն։
Թիվը, որը բերված է փաստաթղթում, արտացոլում է պետպարտքի վիճակը փետրվարի 11-ի դրությամբ: Ինչպես հունվարի սկզբին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, որը վերլուծել է ֆինանսների նախարարության տվյալները, ԱՄՆ-ի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում (2017 թվականի հունվարի 20-ից) ավելացել է ավելի քան 2 տրլն դոլարով:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետպարտքը 2017 թվականին ՀՆԱ-ի 108 տոկոսից 2023 թվականին կաճի ՀՆԱ-ի մինչև 117 տոկոսը: Բարաք Օբամայի նախագահության 8 տարվա ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել է ավելի քան 9 տրլն դոլարով և հասել գրեթե 20 տրիլիոնի նշագծին:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
12:47 17-02-2015
Brent Նավթի գինը հասել է 62 դոլարի նշագծին
2037 դիտում
16:12 21-08-2020
Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը
4963 դիտում
09:08 26-01-2021
Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»
Այս բաժնից
607 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
709 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
973 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով