211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:59 20-08-2020

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել՝ Եղեգնուտ համայնքում հանրաքվե անցկացնելու հարցով․ NEWS.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ օգոստոսի 20-ին, արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում Եղեգնուտ համայնքի հանրաքվեի հարցն է: Գրում է [url=https://news.am/arm/news/597838.html]NEWS.am[/url]-ը։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են 7 անդամներից 6-ը, քվորումն առկա է, անդամներից մեկի բացակայությունը հարգելի է: Նիստի օրակարգում ընդգրկված է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում հանրաքվե անցկացնելու հարցի վերաբերյալ՝ համայնքի ավագանու անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի դիմումի քննությունը, և Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Մարտուն Մկրտչյանի, Հովհաննես Հակոբյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Անտոն Խուրշուդյանի բողոքի քննությունը, որով վերջիններս բողոքարկում են հանրաքվեի անցկացումը մերժելու՝ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/597838.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր