ՄԱԿ ԱԽ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնելու Ուկրաինայի հարցով
Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտահերթ տեսակոնֆերանս է անցկացվելու Ուկրաինայի հարցով: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի աղբյուրները:
Լսվելու են Ուկարինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային խմբի ղեկավար Էրթուգրուլ Ափաքանի և Կոնտակտային խմբի ղեկավար Հայդի Տալիավինիի զեկույցները:
Այն կլինի ՄԱԿ ԱԽ-ի առաջին նիստը՝ Մինսկում փետրվարի 17-ին Նորմանդական քառյակի ձեռք բերած համաձայնություններից հետո: Իսկնախօրեին հակամարտող կողմերը հայտնեցին ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացը սկսելու մասին, ինչը հաստատեց ԵԱՀԿ-ն: