«Արսենալը» 55 մլն եվրո է առաջարկում Էդեգորի համար
Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է հայտնվել «Արսենալում»:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը 55 միլիոն եվրո է ցանկանում վճարել 21-ամյա ֆուտբոլիստի համար:
Սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր է կապում Էդեգորի հետ և չի ցանկանում բաժանվել նրանից:
Էդեգորին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»: