211652_close_icon
views-count2415 դիտում article-date 14:30 18-08-2020

«Հայրենիք» հիմնադրամի նոր մամուլի խոսնակն է Արփի Հարությունյանը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականություններն այսուհետեւ կկատարի Արփի Հարությունյանը։ Այս մասին տեղեկացրել է նա ֆեյսբուքյան գրառմամբ։ «Հիմա հայրենիքի արցախյան հատվածում ենք։ Եվ հենց այստեղից ուզում եմ տեղեկացնել, որ միանում եմ «Հայրենիք»-ի թիմին։ Իմ՝ ավելի քան 15-ամյա լրագրողական, խմբագրական, հաղորդավարական ու հանրային կապերի մասնագետի փորձը կօգտագործեմ նաև հաղորդակցության առումով ավելի ամուր հայրենիք ստեղծելու նպատակով»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր