Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակն աշխատանքից ազատվեց
                        Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:
Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ: 
Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար: 
Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ: 
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

