211652_close_icon
views-count1448 դիտում article-date 13:05 18-08-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.2. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

Նմանատիպ նյութեր