4031 դիտում
09:50 18-08-2020
Հակոբ Սիմիդյանն առողջապահության նախարարի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է` խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմեց Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Չկա նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել»:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
11:14 11-05-2022
Հակոբ Սիմիդյանն ու ընկերները վատնում են ՀՖՖ-ի գումարները. ինչ է կատարվում կառույցում. «Ժողովուրդ»
6643 դիտում
14:21 14-01-2019
Պատգամավոր ընտրված Հակոբ Սիմիդյանն ազատվել է պաշտոնից
Այս բաժնից
1963 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»