211652_close_icon
views-count57511 դիտում article-date 16:27 17-08-2020

Հինգ իրեր, որոնք կհեշտացնեն վարորդների կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեքենան ստեղծում է մեր իմիջը և ազդում սոցիալական ստատուսի վրա։ Այն նույնքան անձնական է, որքան հագուստն ու աքսեսուարները։ Յուրաքանչյուրիս համար էլ սեփական ավտոմեքենան ասոցացվում է ազատության և անկախության հետ․ ստանում ես ազատություն բացահայտելու նոր հորիզոններ, հատելու նոր սահմաններ։ Սակայն, ինչ-որ պահից հասկանում ես, որ այդ ազատությունն ու անկախությունը ինքնին թվացյալ էին։ Ի հայտ են գալիս ամենօրյա հարցեր որոնցից յուրաքանչյուրն էլ պահանջում են քո մաքսիմալ ուշադրությունը․ որտե՞ղ կայանել ավտոմեքենան, ե՞րբ անել տեխզննում, որքա՞ն հաճախ լվանալ, լաքապատել, որտե՞ղ և ինչպե՞ս դասավորել իրերը և իհարկե ամենաակտուալ խնդիրը՝ որտե՞ղ են մեքենայի բանալիները։ Միանշանակ, տեխզննումն անխուսափելի է, սակայն մյուս հարցերն ունեն պարզ լուծումներ։ Այսպիսով, մենք հավաքել ենք Ձեզ համար 2020 թվականի բոլոր այն ինովացիոն սարքերը, որոնք ավտոմեքենայի հետ Ձեր համատեղ կյանքը կդարձնեն է՛լ ավելի հարմարավետ։ [b]1. Մեքենայի գտնվելու վայրը ցուցադրող սարք [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0331698001597666413838885.jpg[/img] Բոլորիս էլ հայտնի են հետևյալ փաստերը՝ երկրագունդը կլոր է, և գրեթե ցանկացած ժամի կենտրոնում անհնար է գտնել ավտոմեքենայի կայանատեղի։ Ի՞նչ ենք անում մենք։ Այո, սկսում ենք մտնել բակեր, հասնում ինչ-որ ամայի ու անմարդաբնակ վայր և թողում ենք մեր մեքենան այդտեղ, հուսալով, որ կհիշենք տեղանքը։ Այս տարի մեր խնդիրը վերջապես ստացավ հիանալի լուծում։ Սարքի անունն է ZUS, որն ունի մեքենայի տեղը հիշելու հնարավորություն։ ZUS-ի հեռախոսային հավելվածի միջոցով կարող եք տեսնել Ձեր մեքենայի կոորդինատները քարտեզի վրա և հեշտությամբ գտնել այն։ Կարիք չկա այլևս հիշել, թե որտեղ եք կայանել Ձեր ավտոմեքենան, պարզապես օգտագործեք հետևյալ գադջեթը։ [url=https://www.amazon.com/nonda-Charger-Finder-Reversible-iPhone/dp/B01HMF7M38/ref=as_li_ss_tl?ie=UTF8&linkCode=ll1&tag=bustle1558-20&linkId=c440f3c59f769e43f21974d4c5dc0b7c&language=en_US?utm_keyword=referral_bustle]Գնել ZUS[/url] [b]2. Հարմարավետ տարրա իրերի համար [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0197181001597666518343677.jpg[/img] Համաձայնեք՝ որքան էլ մենք հավաքում ենք, դասավորում մեքենայում եղած իրերը, միևնույն է հաջորդ անգամ նստելիս հեռախոսը, ակնոցը կամ որևէ այլ իր գցելու ենք ամեն պատահած տեղ, որ հարմար կլինի ձեռքին։ Բանն այն է, որ մեքենայում առկա պահոցները և զանազան տարաները իրականում շատ անհարմար են։ Մեզ հարկավոր է, որ լինի մի տեղ, որը ձեռքին արագ հասանելի է։ TopFit սիլիկոնե պահոցը շատ հեշտությամբ կդառնա Ձեր մեքենայի անբաժանելի մի մասը։ Պարզապես տեղադրեք այն Ձեր մեքենայում, որտեղ կարող եք պահել արևային ակնոցները, բանալիները և այլ ամենօրյա իրեր: Տարրան ունի երկու տարբեր խցիկ, և Դուք նույնիսկ կարող եք օգտագործել այն Ձեր հեռախոսը կանգնեցնելու համար` խելացի ներդիրի շնորհիվ, որն ամրացված է անկյունում: [url=https://www.amazon.com/gp/product/B01HXQS230?ie=UTF8&tag=bustle1558-20&camp=1789&linkCode=xm2&creativeASIN=B01HXQS230?utm_keyword=referral_bustle]Գնել TopFit[/url] [b]3. Լիցքավորող սարք ավտոմեքենայի համար [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0537134001597666671765631.jpg[/img] Այս նորամուծությունը առհասարակ կհետաքրքրի էլեկտրոնային սիգարետ օգտագործողներին։ Նախկին ծխողներից շատերը վերջին տարիների ընթացում անցում են կատարել սիգարետի այլընտրանքների, որոնք չեն այրում ծխախոտն այլ տաքացնում են այն՝ նվազեցնելով վնասակար նյութերի արտադրությունը՝ ի համեմատ սիգարետի։ Արդյունքում բացակայում է սիգարետի ծուխը, հոտը, որից ազատվելը մեքենայում գրեթե անհնար է դառնում։ Ծխախոտի տաքացման համակարգեր արտադրող տարբեր կազմակերպություններ սկսել են արտադրել ավտոմեքենայում սարքն օգտագործելու համար ադապտացված պարագաներ՝ դարձնելով իրենց հաճախորդների կյանքերն ավելի հարմարավետ։ Լիցքավորման այս սարքը, որ ներառել ենք, հարմար է այնքանով, որ կարող է ավտոմեքենայում լիցքավորել և՛ Ձեր հեռախոսը, և՛ Ձեր էլեկտրոնային սիգարետը։ [url=https://am.iqos.com/am/shop/product/23]Գնել լիցքավորիչը[/url] [b]4. Բանալիների որոնիչ Bluetooth համակարգով [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0486170001597666778698152.jpg[/img] Այժմ, երբ Ձեզ ենք ներկայացրել մարդաշատ ավտոկայանատեղիում ավտոմեքենայի գտնվելու վայրը որոշող սարքը, ժամանակն է ծանոթանալ նաև մեքենայի բանալիների որոնման համակարգի հետ։ Այս բանալիի կախոցը իր մեջ ունի Bluetooth համակարգ, որի միջոցով կարող եք Ձեր հեռախոսով միշտ տեսնել, թե որտեղ է այն գտնվում։ Սարքի անունն է Nonda iHere: Կախոցը շատ թեթև է և բավականաչափ ժամանակակից, հեշտությամբ կարող է համալրել Ձեր մեքենայի աքսեսուարների ցուցակը։ [url=https://www.amazon.com/nonda-Recording-Rechargeable-Bluetooth-Tracker/dp/B075K7T8HZ/ref=sr_1_1?dchild=1&keywords=nonda+zus+key+finder&qid=1597066296&sr=8-1]Գնել Nonda iHere Key Finder[/url] [b]5. Մեքենայի սալոնի մաքրման նորարարական միջոց[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/091883700159766687064702.jpg[/img] Համացանցում բավականին վիրուսային դարձած այս պարագան կօգնի Ձեզ մեքենայի ամենօրյա մաքրության հարցում։ Շնորհիվ իր էլաստիկության` այն կարողանում է սրբել անգամ մեքենայի դժվար հասանելի վայրերն՝ իր վրա հավաքելով փոշին կամ մանր հատիկները։ Բացի այդ, այն մաքրման պրոցեսը դարձնում է ավելի հաճելի և հետաքրքիր։ Կարիք չկա երկար նկարագրության, քանի որ կարող եք [url=https://www.youtube.com/watch?v=711XxxY4U4o]դիտել հետևյալ[/url] տեսահոլովակը` ծանոթանալով մանրամասներին։ [url=https://www.amazon.com/Auto-Car-Detailing-Cleaning-Gel/dp/B07QK5ZVLC/ref=sr_1_2?crid=1TW23XD2E1KSV&dchild=1&keywords=sendida+car+cleaner+gel&qid=1596814563&sprefix=sendida%2Caps%2C299&sr=8-2]Գնել Car Detailing Cleaning Gel[/url]

Նմանատիպ նյութեր