2746 դիտում
14:27 17-08-2020
STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը:
Նախագահ Սարգսյանը փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ: Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների և այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաև մեր հայրենակիցները:
Նախագահ Սարգսյանը վստահ է, որ աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով և դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին ու երիտասարդությանը: Հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է:
Միաժամանակ, Հանրապետության նախագահը STARMUS 6-րդ միջազգային փառատոնը կարևոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության և դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է, նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաև STARMUS 6-րդ փառատոնի: Ըստ էության, փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջություն առաջ մղելու համար, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոլորտի այսօրվա խնդիրները:
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Արմեն Սարգսյանը, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են, որ Հայաստանը ցուցադրելու և ներկայացնելու շատ բան ունի: Մեր երկրում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել Հայաստան այցելողների համար, առավել ևս, որ STARMUS VI-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը մեր երկիր իսկապես կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել և խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ այն ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք մենք, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:
Բայց այս ամենից զատ, հարկ է, որ ոլորտի կազմակերպությունները նույնպես կարողանան դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ, ինչի մասին նշել է նաև նախագահ Սարգսյանը զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am