211652_close_icon
views-count35278 դիտում article-date 10:20 17-08-2020

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. «Ավազե մահաբեր կամրջի» վրա գյուղացիները «գիշերային պոստ են դրել» ու սպառնում են փակել ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում էին փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհը, քանի որ այն արդեն, կարելի է ասել, ամբողջովին դարձել է վտանգավոր։ Կամրջի վրա առաջացած հսկայական մարդաբոյ փոսը վարորդների համար արդեն դարձել է ամբողջովին պատուհաս։ Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել էին կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու. «Ամեն անգամ խոստանում են, թե խնդիրը կլուծվի, բայց բոլորի խոսքերը հօդս են ցնդում։ Հույսներս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա էր, էն էլ մեկնեց արձակուրդ։ Մնում ա, սպասենք, թե պատասխանատուները երբ կբարեհաճեն ու իրենց տեղներից վեր կկենան ու խնդիրը կլուծեն։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ 2 գիշեր է, հերթապահություն ենք կատարում, որ խամ մարդիկ չգան ու վթարի չենթարկվեն։ Երևի էդ պատասխանատուները սպասում են, որ հերթական վթարը լինի, այդ թվում՝ ողբերգական, ու գան, տեսնեն, որ իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով մահը խորհրդանշող պսակներ են դրվել կամրջի երկայնքով»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր ժամանեց Ճանշինի ինչ-որ պատասխանատու, ով անմեղ հայացքով գյուղացիներին ասում էր, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այս օրն է ընկել, ու խոստացավ, որ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ, սակայն մարդիկ չէին հավատում նրան՝ ասելով. «Սաղ մարզը գիտի՝ էս կամուրջն ինչ օրն է ընկել, դուք էկել, էստեղ լո-լո եք կարդում ու փորձում եք մեր ականջներից լապշա կախել»։ Այնուամենայնիվ, բնակիչները, հավատալով մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, Վաղարշապատի ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացեցին, իսկ մարզի ոստիկանապետի հանձնարարականով գիշերային ծառայություն նշանակվեց տեղում, որպեսզի վարորդները, մոտենալով կամրջին, տեսնեն ոստիկանական փարոսիկներով ավտոմեքենան և զգույշ անցնեն կամրջի վրայով։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/15/1162345/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 7-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վտանգավոր վիճակում են գտնվում Արմավիրի մարզի՝ ժողովրդի կողմից մահաբեր «քարե» ու «ավազե» անունները ստացած կամուրջները, որոնք գտնվում են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին: Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արմավիրի մարզպետարանի մամուլի պատասխանատու Նվեր Պետրոսյանից պարզաբանում էր ստացել, որը ներկայացրել էինք ընթերցողին. «ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն և Ջրարբի համայնքների կամուրջները գտնվում են Մ-3 «Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ճանապարհի վրա: Վարդանաշենի կամուրջը 2012թ. մասնակի վերանորոգվել է: ՀՀ Արմավիրի մարզպետի միջնորդությամբ ճանապարհի (կմ1+000-կմ9+000) 9կմ հատվածը, որտեղ գտնվում են նշված կամուրջները, ընդգրկվել է 2020թ. ճանապարհների հիմնանորոգման ծրագրում և գտնվում է նախագծման փուլում»: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր