15363 դիտում
19:28 17-08-2020
Գյուղացիներն ասում էին. «Ուզում ենք հավատալ, որ «Ավազե մահաբեր կամուրջը» Սուրեն Պապիկյանի, Վահե Ղազարյանի շնորհիվ կնետվի պատմության աղբարկղ».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կարգարդությամբ մարզպետարանի համապատասխան վարչությունների պատասխանատուները տեղում խնդրին ծանոթանալու նպատակով այցելեցին Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող, ժողովրդի կողմից «Ավազե մահաբեր կամուրջ» անունը ստացած հատված:
Մարզպետարանի աշխատակիցները ճանշինի, գյուղապետի և գյուղացիների հետ քննարկեցին խնդիրը և տեղեկացրեցին, որ մարզպետը իր ուշադրության կենտրոնում է վերցրել խնդիրը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում կամուրջը հիմնանորոգվի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարձրացված խնդրի մասին տեղեկացվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով գիշերն է խնդիրը քննարկել մարզպետի և ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հետ:
Կառավարությունն էլ հանձնարարել է, որ դարն ապրած կամուրջը հիմնանորոգվի:
Պարզապես գյուղացիները պետք է մի քիչ համբերեն, մինչև կատարվի հատուկ ուսումնասիրություն, կազմվի նախահաշվարկ և համապատասխան մասնագետները սկսեն աշխատանքները:
Երեկ գյուղացիների հորդորով մարզպետի կարգարդությամբ տեղում տեղադրվել են նախազգուշացնող ցուցանակներ, իսկ ճանշինն էլ խոստացավ, որ այսօր կլուծեն լուսավորության խնդիրը՝ մինչև կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսելը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, գյուղացիներն ասում էին, որ այս անգամ ուզում են հավատալ, որ սայլը տեղից կշարժվի, քանի որ խնդին արդեն տեղյակ են Ս. Պապիկյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի 1-ին տեղակալ Ա. Հովհաննիսյանն ու Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը ու նրանց շնորհիվ հնարավոր է՝ կարճ ժամանակում դառը պատմություն դառնա «Ավազե մահաբեր կամուրջը» իրենց համար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/17/1162416/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 17-ին՝ կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում էին փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհը, քանի որ այն արդեն, կարելի է ասել, ամբողջովին դարձել է վտանգավոր։ Կամրջի վրա առաջացած հսկայական մարդաբոյ փոսը վարորդների համար արդեն դարձել է ամբողջովին պատուհաս։
Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել էին կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան։
Գյուղացիները պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու. «Ամեն անգամ խոստանում են, թե խնդիրը կլուծվի, բայց բոլորի խոսքերը հօդս են ցնդում։
Հույսներս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա էր, էն էլ մեկնեց արձակուրդ։ Մնում ա, սպասենք, թե պատասխանատուները երբ կբարեհաճեն ու իրենց տեղներից վեր կկենան ու խնդիրը կլուծեն։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ 2 գիշեր է, հերթապահություն ենք կատարում, որ խամ մարդիկ չգան ու վթարի չենթարկվեն։ Երևի էդ պատասխանատուները սպասում են, որ հերթական վթարը լինի, այդ թվում՝ ողբերգական, ու գան, տեսնեն, որ իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով մահը խորհրդանշող պսակներ են դրվել կամրջի երկայնքով»։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ դեպքի վայր էր ժամանել Ճանշինի ինչ-որ պատասխանատու, ով անմեղ հայացքով գյուղացիներին ասում էր, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այս օրն է ընկել, ու խոստացավ, որ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ, սակայն մարդիկ չէին հավատում նրան՝ ասելով. «Սաղ մարզը գիտի՝ էս կամուրջն ինչ օրն է ընկել, դուք էկել, էստեղ լո-լո եք կարդում ու փորձում եք մեր ականջներից լապշա կախել»։
Այնուամենայնիվ, բնակիչները, հավատալով մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, Վաղարշապատի ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել էին, իսկ մարզի ոստիկանապետի հանձնարարականով գիշերային ծառայություն էր նշանակվել տեղում, որպեսզի վարորդները, մոտենալով կամրջին, տեսնեն ոստիկանական փարոսիկներով ավտոմեքենան և զգույշ անցնեն կամրջի վրայով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+