211652_close_icon
views-count3858 դիտում article-date 19:07 16-08-2020

Արսեն Բաբայան. Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող, աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին Երևանցի Իսրայել Հակոբկոխյանին: Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը: Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Իսոն մեզ է սպասում... Հակոբկոխյանին փոխանցեցի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ողջույնը և տեղեկացրեցի, որ պարոն Վանեցյանը հենց վերադառնա Արցախից, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անմիջապես կայցելի իրեն ու անձամբ շնորհակալություն կհայտնի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր