2912 դիտում
12:54 16-08-2020
Մեղուն թռչող դեղագործ է. Մարտունիում անցկացվեց «Մեղվաքամ 2020» փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում օգոստոսի 15-ին ացկացվեց «Մեղվաքամ 2020» փառատոնը:
Համավարակով պայմանավորված, այս տարի հյուրերը թեև քիչ էին, բայց մասնակցելու ցանկություն հայտնած մարտունեցիներն էին շատ: Ինչպես տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/1025092.html] «Արմենպրես»[/url]-ը միջոցառումը կազմակերպվել էր «Իմ Ագրոամառը» միջազգային ամառային ճամբարի և Մեղվաբուծության զարգացման կենտրոնի հետ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ. Սմարթ» ծրագրի շրջանակներում:
«Տոնը դարձել է ավանդույթ։ Ցանկությունը մեկն է` ներկայացնել մեր տարածաշրջանում արարող մարդկանց աշխատանքներն ու թարմ մթերքները, ճանաչելի դարձնել մեր համայնքը նաև որպես տուրիստական ուղղություն: Նպատակը համայնքային ռեսուրսներով համայնքի զարգացումն ապահովելն է»,- ասաց միջոցառման համակազմակերպիչ, «Իմ Ագրոամառը» միջազգային ամառային ճամբարի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը:
Փառատոնի ընթացքում հյուրերը ծանոթացան օճառի, մոթալ պանրի պատրաստման առանձնահատկություններին, համտեսեցին տարածաշրջանում արտադրվող մթերքները, իսկ միջոցառման ամենահետաքրքիր հատվածը մեղրաքամն էր. ցանկացողները միացան, հետո էլ համտեսեցին ու վստահեցրին` սեփական ձեռքով քամած մեղրն իսկապես յուրահատուկ համ ունի:
Փորձառու մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը, ներկայացնելով մեղվաքամի ընթացքը, բացեց իրենց առողջության գաղտնիքն է: «Մեղր ուտողը չի հիվանդանա: Մեղուն թռչող դեղագործ է»:
Կազմակերպիչները հուսով են, որ հաջորդ տարի փառատոնն ավելի շատ հյուրերով կանցնի։ Նրանք արդեն նոր ծրագրեր ունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6195 դիտում
17:28 31-05-2015
«Busy Bee» մեղուն երեխաների օրը վերածել էր իսկական տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1631 դիտում
21:04 15-09-2014
Հսկայական մեղուն. թաքնված տեսախցիկ
Այս բաժնից
748 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը