211652_close_icon

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

views-count1631 դիտում article-date 10:41 15-08-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է նորանոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: Հայաստանի նախագահը Հնդկաստանի իր պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Նմանատիպ նյութեր