1692 դիտում
11:50 04-07-2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, այցելել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:
Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ-ամերիկյան գործընկերային սերտ և բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար:
Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ: Համոզված եմ, որ նման ձեռքբերումներն ի զորու են խթանել և զգալիորեն առաջ մղել մեր համագործակցությունը: Մենք կշարունակենք առավելագույն ջանքեր գործադրել՝ նպաստելու մեր երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:
Մեծապես արժևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակնկալում, որ ԱՄՆ-ը կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն և հարատև խաղաղության:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Նմանատիպ նյութեր
2564 դիտում
13:22 02-07-2016
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, նաև այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կեցավայր
1316 դիտում
13:01 04-07-2014
Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
1766 դիտում
12:23 15-06-2016
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ, այցելել նաև ՀՀ-ում ՄԹ դեսպանի կեցավայր
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան