118986 դիտում
19:32 14-08-2020
3 անչափահասներից բաղկացած ընտանիքը կորցրել է հանգիստը. պատճառը՝ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի միս-բանջարեղենի վաճառակետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երեւան քաղաքի Հանրապետության 79 շենքի բնակչուհի Մերի Հովհաննիսյանն ու հայտնել, որ արդեն 1 տարի է, ինչ իրենք կորցրել են իրենց հանգիստը՝ շենքի 1-ին հարկում միս-բանջարեղենի վաճառքով զբաղվող անձանց պատճառով, իսկ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մ. Հովհաննիսյանն ասում էր. «Ես 3 անչափահաս երեխա ունեմ, բնակվում եմ 4 հարկանի բաղդադե շենքի 2-րդ հարկում, իմ սեփական բնակարանում, անմիջապես իմ ներքեւում «Նոր Զովք» սուպերմարկետից արդեն առանձնացած, բայց պատկանում է իրենց, մեր շենքի տակ արդեն 1 տարի է միս-բանջարեղեն խանութ են բացել:
1 տարի շարունակ ամբողջ ընտանիքս, մանավանդ երեխաներս, քնում-արթնանում ենք կացնի հարվածներից: Ամեն օր մեզ մոտ կենդանիների մեծ ջանդակներ են բերում, կովի մեծ մարմինը հենց դրսում քոթուկի վրա մասնատում են:
Դիմել եմ թե՛ ՄԻՊ գրասենյակ, թե՛ կառավարություն, թե՛ սննդամթերքի անվտանգության տեսչություն, փաստերով ամբողջը ներկայացրել եմ, սննդի անվտանգության տեսչական մարմնին նկարներ եմ տրամադրել, որ տեսեք, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում են մսամթերք իրացնում՝ առնետների հենց կողքը:
Կովի ջանդակները պատուհանից խցկում են ներս…հակասանիտարական վիճակ է»,-պատմեց տիկին Մերին, պատկան մարմիններից պահանջելով քայլեր ձեռնարկել ու ժամ առաջ դադարեցնել այդ անձանց գործունեությունը շենքի ներսում. «Երեխաներս դիվահար են լինում ամեն կացնի հարվածից, շենքը ամեն րոպե դղրդում է, մի տարի է դիմում եմ, որեւէ մեկը մի անգամ չի եկել իմ բողոքի հետեւից: Օրը 5 անգամ զանգահարում եմ ոստիկանություն»:
Տիկին Մերին պատմեց, որ շենքի վերին հարկի բնակիչը աղմուկի պատճառով էժան գնով վաճառել է տո
ւնն ու հեռացել:
Կնոջ խոսքով՝ միայն վերջերս կառավարությունից են սկսել հետաքրքրվել:
Կնոջ խնդրանք-պահանջը մեկն է՝ դադարեցնել այդ անձանք հակասանիտարական գործունեությունն ու հեռացնել նրանց շենքի տարածքից:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
85908 դիտում
18:36 09-09-2017
Աջափնյակում բացվեց «Նոր Զովք» սուպերմարկետ. հայտնի սուպերմարկետների տերեր «խուճապի մեջ են».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
38244 դիտում
10:16 06-10-2017
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում թուրքական բլղուր է վաճառվում. «Ժամանակ»