211652_close_icon
views-count3336 դիտում article-date 18:18 14-08-2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր: Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև: Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր