Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է երկու հեղինակավոր մրցանակի
                        Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է է ևս  երկու հեղինակավոր մրցանակի ՝ Architizer A + Awards : 
Ժյուրին  ուշադրության է արժանացրել  Լոզանում տեղակայված  կազմակերպության գլխավոր գրասենյակը և շենքի անսովոր  աստիճանավանդակը ՝ հինգ օլիմպիական օղակների տեսքով:
Մրցույթին ներկայացվել  են 100 երկրի  ավելի քան 5000 կառույցներ։ Քվեարկությանը  մասնակցել են արհեստավարժ  ճարտարապետներ,  դիզայներներ, հրատարակիչներ, անշարժ գույքի զարգացման և տեխնոլոգիայի բնագավառի մասնագետներ:
Օլիմպիական տանը  նախկինում շնորհվել է   նաև  կայուն շինությունների շվեյցարական ստանդարտի բարձրագույն մակարդակ և որպես էկոլոգիական շինարարության առաջատար արժանացել է եվրոպական մրցանակի։
Կառույցի  համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման  չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է  վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են անմիջապես շտաբ- բնակարանի տարածքում: 
Շինանյութի թափոնների գրեթե 95 տոկոսը վերամշակվել է և օգտագործվել են հին շենքի  որոշ կոնստրուկցիաներ: Բացի այդ, ՄՕԿ-ի ավտոմոբիլային պարկի  զգալի մասը բաղկացած է ջրածնային հզորությամբ աշխատող  մեքենաներով: 
Շենքի նախագիծը մշակելիս հիմնական շեշտը դրվել է  աշխատակիցների հարմարավետության վրա` բազմաֆունկցիոնալ տարածքներ, պատուհանից բացվող  գեղեցիկ տեսարաններ և բնական լույսի առատություն: 
Ինտերիերի  ամենացայտուն  առանձնահատկությունը  <<  Միասնության սանդուղքն է  >>։ Այն  պատրաստված է օլիմպիական օղակների տեսքով և խորհրդանշում է միասնություն, սպորտային  առողջ մրցակցություն ու  մարզիկների միջև  փոխադարձ հարգանք։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

