211652_close_icon
views-count2164 դիտում article-date 12:36 15-06-2014

ԱՄՆ-ում` Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցն արժանացել է հեղինակավոր մրցանակի. Արցախպրես

Ինչպես հաղորդում է «[url=http://artsakhpress.am/arm/news/2324/hayastani-ev-xarabaxi-uxecuycn-amn-um-arzhanacel-e-hexinakavor-mrcanaki.html]Արցախպրես[/url]»-ը, հղում անելով Asbarez-ին, անկախ հրատարակիչների ասոցիացիան (IBPA) արծաթե մեդալ է շնորհել Մեթյու Կարանյանին «Հայաստան և Ղարաբաղ. Քարե պարտեզ» ուղեցուցյի համար «2014 թվականի ճամփորդությունների լավագույն գիրք» անվանակարգում: «Բեննի» մրցանակը, որը շնորհում է հրատարակչական ոլորտը, ամենահեղինակավոր ազգային պարգևներից է անկախ գիրք արտադրողների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում բովանդակությանն ու դիզայնին: Վերջերս Կարանյանի ուղեցույցը Writer’s Digest Magazine-ի կողմից ճանաչվեց լավագույն տեղեկատուներից մեկը, որ հրատարակվել է անցյալ տարի: IBPA մրցանակների է արժանացել 4 գիրք՝ Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցից բացի, մրցանակների են արժանացել նաև Կոստա Ռիկայի, ԱՄՆ Հարավարևմտյան կիրճի և Վաշինգտոն նահանգի ուղեցույցները: Շարունակությունը՝ [url=http://artsakhpress.am/arm/news/2324/hayastani-ev-xarabaxi-uxecuycn-amn-um-arzhanacel-e-hexinakavor-mrcanaki.html]artsakhpress.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր