211652_close_icon
views-count250777 դիտում article-date 23:15 13-08-2020

Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. 24-ամյա երիտասարդը ավտոմատով ինքնակամ ներկայացել է քրեական հետախույզներին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ, իրականացրել են մի շարք միջոցառումներ, անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունք է կամավոր ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Միհրան Դիպլոշյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է ներկայացել, քանի որ տեղեկություններ է ստացել, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում իր կողմից կատարված խուլիգանության մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ ինքն է ավտոմատից կրակոցներ արձակել ու այսօր ոչ միայն ներկայանում է ոստիկանություն այլև ներկայացնում է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ – 74» տիպի ինքնաձիգը պահունակով, որի մեջ եղել է 17 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մ. Դիպլոշյանը Արաբկիրի ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/10/1161952/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ պարզել էին, որ օգոստոսի 9-ին դեռևս չպարզված հանգամանքների շուրջ հարցերի պարզաբանում էր տեղի ունեցել Արտաշատ քաղաքում հաշվառված 24-ամյա Դավիթ Դավթյանի, Արաբկիր 25-րդ փողոցի բնակիչ՝ 41-ամյա Սարիբեկ Հարությունյանի միջև, այնուհետև Արաբկիրի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նշված «ռազբորկան» հետագայում պարզաբանելու նպատակով Ս. Հարությունյանն ու Դ. Դավթյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում պետք է հանդիպեին Ռիգայի փողոցում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Դավթյանը հանդիպմանը գնացել էր իր եղբոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Դավթյանի, Գյումրիի բնակիչ՝ «Գագասիկ» մականվամբ 21-ամյա Գագիկ Սմբատյանի, Արաբկիր 35 փողոցի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Եսայանի, Երևան քաղաքի Աճեմյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Ապրիյանի և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Հարությունյանի հետ, իսկ Ս. Հարությունյանին ուղեկցել են եղբայրը՝ Արաբկիր 23 փողոցի բնակիչ, 43-ամյա Արմեն Հարությունյանը, Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սուքիասյանը, Արաբկիր 23 փողոցի բնակիչ՝ 43-ամյա Աղասի Սուքիասյանը և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 35-ամյա Սոս Եսայանը։ Վիճաբանության ժամանակ կողմերից մեկն ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, իսկ մյուս կողմն էլ գազային ատրճանակից էր կրակոց արձակել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր