Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#EF2929]Հանրապետության տարածքում՝[/color]
Oգոստոսի 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0798084001597325224986157.jpg[/img]
[color=#EF2929]Երևան քաղաքում՝[/color]
Օգոստոսի 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղոումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0065538001597325233223523.jpg[/img]