5660 դիտում
23:20 12-08-2020
«Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունն ունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն»․ Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newarmenia
[url=https://newarmenia.am/%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bc%d5%be%d5%b8%d5%b2-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/?fbclid=IwAR08g_-DtACanL-JfifRYs60FRazrYwgRi6myTsnokf7zZc4Oz3SH8INwYI]Newarmenia[/url]-ի զրուցակիցն է ԵՊՀ ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը
[b]-Մի քանի օր առաջ հրապարակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, որը պետք է հրապարակվեր շատ ավելի շուտ։ Ինչու՞ հետաձգվեց։[/b]
-Սկզբնական շրջանում, երբ նախատեսված էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունն անցկացնել մարտի 23-ին, արտակարգ դրության հետ կապված այն հետաձգվեց։ Բայց հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվում էր ապրիլի 1-ին, հետևաբար անհրաժեշտ էր մեկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ ձևավորել։ Ինչ-ինչ պատճառներով այդ խորհրդի ձևավորումը ձգձգվեց, չնայած եթե նայենք կառավարության որոշմանն ու պարետատան կողմից սահմանած սահմանափակումների ցանկին, ապա գոնե լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրելը սահմանափակումների մեջ ընդգրկված չէր։ Ընդմանեը երկու ամիս առաջ համալսարանը ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի իր անդամներին, իսկ կառավարությունը որոշ ժամանակ անց առաջադրեց սեփական անդամներին, մի քանի օր առաջ վարչապետը հաստատեց այդ կազմը։
[b]-Այս խորհրդի վրա իշխանությունը կարո՞ղ է ճնշում գործադրել։[/b]
-Ներկայումս մենք ունենք իրավիճակ կամ այդպիսի ռիսկ, երբ փոխվել են դերակատարները, փոխվել է իրավիճակը, բայց իրողությունները փոխվելու տենդենց ցույց չեն տալիս։ Ավելի ստույգ գնահատականներ կարող ենք տալ ընտրություններից հետո։
[b]-Այսինքն, այս խորհրդի վրա կարող են իշխանությունները ազդել անցկացնելու համար ռեկտորի իրենց թեկնածուին։[/b]
-Եթե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացված հոգաբարձուների խորհրդի անդամները որոշեն առաջնորդվել քաղաքական գշով, ապա այո։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բուհական համակարգում մենք պետք է ընդհանրապես զերծ մնանք քաղաքականությունից։ Այդ հեղափոխության հանրահռչակված արժեքները վերջապես պետք է իրացվեն բուհական միկրոմիջավայրում։ Եթե հեղափոխությամբ հռչակվել է բուհերի ապաքաղաքականացման, քաղաքական իշխանությունից անկախ լինելու, վերահսկողությունից դուրս գտնվելու, բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության արժեքները, ապա նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդին բավականին պատասխանատու փուլ է սպասվում։ Որովհետև բուհական միկրոմիջավայրում նրանք պետք է այդ պայմաններն ապահովեն։
[b]-Իշխանությունն ունի՞ ռեկտորի իր թեկնածուն։[/b]
Ըստ շրջանառվող լուրերի, այո, իշխանությունն ունի իր թեկնածուն, բայց թե այդ լուրերը որքանով են հավաստի, կերևա ընտրություններից հետո։ Ուղղակի ես կցանկանայի կենտրոնանալ մեկ հանգամանքի վրա՝ եթե դուք խոսում եք լավ բուհ կամ լավագույն բուհ ունենալու ցանկության մասին, ցանկություն կարող է լինել միշտ։ Բայց անհրաժեշտ են հստակ գործողություններ և պայմաններ, որոնք թույլ կտան այդ ցանկությունը կյանքի կոչել։ Ներկայումս շրջանառության մեջ դրված Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը մեզ նման հետևության հանգելու տեղիք չեն տալիս, քանի որ այդ օրենքը ուղղակիորեն բուհերը քաղաքական իշխանության վերահսկողության տակ վերցնելու համար պայմաններ են ապահովում։
Մանրամասներն՝ [url=https://newarmenia.am/%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bc%d5%be%d5%b8%d5%b2-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/?fbclid=IwAR08g_-DtACanL-JfifRYs60FRazrYwgRi6myTsnokf7zZc4Oz3SH8INwYI]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
847 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
958 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին