211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. 21-ամյա վարորդը «Nissan»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է ճանապարի եզրին՝ մասամբ Հրազդան գետի մոտ. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count26847 դիտում article-date 10:23 10-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրից դուրս՝ մասամբ Հրազդան գետի մոտ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
  
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորութամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մ. Սահակյանն ու Վ. Բաբախանյանը:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր