211652_close_icon
views-count2060 դիտում article-date 18:21 12-08-2020

Ի աջակցություն լիբանանահայերի՝ Արցախում դրամահավաք է սկսվել. կայացել է ԱՀ նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, գրում է [url=https://artsakhpress.am/arm/news/131035/i-ajakcutyun-libananahayeri-arcakhum-dramahavaq-e-sksvel-kayacel-e-ah-nakhagahi-hramanov-stextsvats-ashkhatanqayin-khmbi-andranik-nisty.html]ԱՐՑԱԽՊՐԵՍ-[/url]ը: Խմբի ղեկավար ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ, հաշվի առնելով լիբանանահայության պահանջները, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բացի պարենային աջակցությունից, մեկնարկել է նաև դրամահավաք: Ռ. Հյուսնունցի խոսքով՝ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում արդեն իսկ բացվել են հաշվեհամարներ և բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունները, գործարար աշխարհի ներկայացուցիչները, անհատ-քաղաքացիները օգոսոտոսի 12-ից սկսած կարող են այդ հաշվեհամարներին փոխանցել իրենց նվիրատվությունները: Բացի բանկային փոխանցումներից, գործում է նաև SMS հանգանակության եղանակ, և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը: Շուրջ մեկ ամիս նախատեսված դրամահավաքի թափանցիկությունն ապահովելու համար պարբերաբար հրապարակումներ կարվեն՝ հանրությանն այդ մասին ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ՝ նվիրատուների և հատկացված գումարների չափերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ բացվել է նաև #Արցախի_Ժողովրդից_լիբանանահայերին ֆեյսբուկյան էջ, որտեղ տեղադրվելու են շտաբի գործունեության մասին իրազեկման և տեղեկատվական նյութեր: Ստորև ներկայացնում ենք ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվեհամարները, որոնց սպասարկումը կիրականացվի «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջոցով. AMD 22300612211100 USD 22300110153200 EUR 22300200153300 RUB 22300400153100

Նմանատիպ նյութեր