1740 դիտում
16:54 05-10-2019
Կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Քննարկման մասնակիցների թվում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Համազասպ Դանիելյանը և Լիլիթ Ստեփանյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եզիազարյանը, «Վերադարձ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը և իրավաբան Հայկ Մալխասյանը:
Մխիթար Հայրապետյանը հանդիպման մեկնարկին շնորհակալություն հայտնեց ներկաներին այս կարևոր ձեռնարկին իրենց մասնակցությունը բերելու համար և ներկայացրեց աշխատանքների իրականացման վերաբերյալ իր պատկերացումները: Քննարկման մասնակիցները նշեցին, որ լավատեսորեն են տրամադրված և ակնկալում են, որ հաջորդ նստաշրջանին արդեն պատրաստ կլինի հայրենադարձների համար նախատեսված առաջին ամբողջական օրենքը:
Աշխատանքային խումբը հանդիպման արդյունքում սահմանել է առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
685 դիտում
19:21 29-01-2025
Ժաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ-ի գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում