211652_close_icon
views-count31794 դիտում article-date 18:28 11-08-2020

Կաթողիկոսի եղբոր ղեկավարած գյուղում մի քանի տան բնակիչներ «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի մեղքով ապրում են քարե դարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 20-րդ փողոցի 8 ընտանիք հոսանքի խնդիր ունի: Այս փողոցում մարդիկ ապրում են 1992 թվականից: Ասում են՝ էլեկտրական սյուներն ու լարերն իրենց ուժերով են անցկացրել, բաժանորդ են դարձել, բայց նորմալ լարումով էլեկտրականություն այդպես էլ չեն ստացել: Բնակիչների խոսքով՝ 20 տարի է, դիմում են էլեկտրական ցանցերին՝ խնդիրը լուծելու համար, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ընկերությունից պատասխանում են, որ համայնքի այս հատվածը ենթակայանից դուրս է: Ոսկեհատ գյուղի 20-րդ փողոցում ապրողներն էլեկտրացանցի պատասխանն անտրամաբանական են համարում: Ասում են՝ հաշվիչ ունեն, էլեկտրականության համար կանոնավոր վճարում են: Այդ դեպքում՝ ինչու պետք է ցանկացած հարց իրենք իրենց ուժերով լուծեն: Երկու տարի առաջ էլեկտրական ցանցերը փոխել է գյուղի էլեկտրական լարերի սյուների մի մասը: Իրենց փողոցի թեքված սյուներն այդպես էլ թողել են: Էլեկտրականության տատանումից հաճախակի տեխնիկան է խափանվում: Դրանց նորոգման հարցն էլ են բնակիչները լուծում: Նրանք ՀԷՑ-ին խնդրում են մի քանի նոր սյուն էլ իրենց փողոցում տեղադրել եւ նորմալ էլեկտրականություն մատակարարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «Մեր գյուղապետը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի եղբայրն է, ով եթե մի քիչ ցանկություն ունենար, հաստատ էս խնդիրը կլուծեր, բայց, չգիտես ինչու, չի փորձում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն ու Արմավիրի մարզպետարանին միջնորդի, որպեսզի նրանք հստակ քայլեր կատարեն և մեր էս մի քանի տարի չլուծվող էլեկտրասյուների խնդիրն ու դարն ապրած էլեկտրալարերի փոխման հարցը լուծի»: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր