42060 դիտում
21:22 24-08-2015
Պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզի Այգեպատ գյուղում. եթե պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեն` գյուղը կհայտնվի քարե դարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեպատ գյուղում:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ օգոստոսի 22-ին ժամը 18:00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը և քամին ավերել է շուրջ 600 հողօգտագործողների բերքն մասնավորապես խաղողի, խնձորի այգիները և լոլիկի, վարունգի, բադրջանի դաշտերը:
Քամին այնքան ուժեղ է եղել, որ շրջվել է անգամ գյուղով անցնող բարձրավոլտ լարման աշտարակը, ողջ գյուղը հոսանքազրկվել է և այժմ աշխատանքներ են տարվում հոսանքը վերականգնելու համար:
Ծիրանի ծառերը պոկվել են և շպրտվել մի քանի մետր այն կողմ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը ասաց, որ Արարատի մարզպետարանը և գյուղնախարարությունը տեղեկացված են խնդրին, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է վնասի չափը հաշվարկի և ներկայացնի կառավարությանը:
Գյուղացիներն էլ ասացին` այսպիսի աղետ չեն տեսել ոչ մի անգամ, բերքը 100%-ով ոչնչացվել է: Անգամ ուժեղ քամուց կոտրվել և շրջվել են խաղողի բետոնե հենասյուները, մի քանի տների տանիքներ շպրտվել են ծառերի վրա:
Ամբողջ տարվա աշխատանքը 10 րոպեում հավասարվեց ջրին, առանց այն էլ գյուղացին վարկերի և պարտքերի մեջ խեղդվում է, հիմա որ բերք էլ չունի` ինչով այդ պարտքերը պետք է փակի:
Մենք հուսով ենք, որ կառավարությունը կաջակցի գյուղացուն և ինչ-որ չափով վնասը կփոխհատուցվի:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)