211652_close_icon
views-count15212 դիտում article-date 22:51 27-03-2024

Մեկ տարի մեր հաշմանդամ երեխայի հետ ապրում էինք քարե դարում. Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի շնորհիվ վերջապես մեր օջախում լույս վառվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավելի քան մեկ տարի է, ինչ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչության շրջանի Րաֆֆու 111 շենքի հարակից տարածքում գտնվող սեփական տան բնակիչները ինչ-ինչ պատճառներով հոսանքազրկված էին։

 Չնայած դրան, բնակիչները ապրում էին իրենց առօրյա կյանքով, հավատացած լինելով, որ անպայման կլուծվի այդ հարցը։ Եվ նրանք չէին սխալվում, այդպես էլ եղավ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ Ռոմիկ Մխիթարյանն առաջինն էր, որ սատարեց բնակիչներին, ովքեր հայտնվել էին դժվարին իրավիճակում։ Եվ նրա անմիջական հանձնարարությամբ հոսանքը վերականգնվեց: 

Բնակիչների գոհունակությունը գոհացրեց նաև վարչական շրջանի ղեկավարին, քանզի ապրում էր այնտեղ հաշմանդամություն ունեցող երեխա։ Բնակիչները այսուհետ կունենան անխափան հոսանք։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

 «Մի տարի է կարծես քարե դարում ապրեինք։ Ճիշտն ասած հույս էլ չունեինք, որ մի օր մեր լույսի հարցը կլուծվի։ Մեկ օր առաջ տեղեկացանք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը երբ իմացել է մեր վիճակի մասին, շտապ հանձնարարական է տվել, որի շնորհիվ ժամերի ընթացքում կարգավորվել է մեկ տարի մեզ համար անլուծելի համարվող այս խնդիրը։

Հիմա արդեն ուզում ենք մեր թաղապետին ասել՝ իրոք ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի հետ անկեղծ շփվող, ժողովրդի դարդ ու ցավով տապակվող մարդը կարող էր անլույս տունը նորից լույսով լցնել»։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր