Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Պուտինն այդ մասին ասել է այսօր կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է, որ գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը։
«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այս առումով նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,-նշել է ՌԴ նախագահը:
Հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո ևս մարմնի ջերմությունը մի փոքր բարձրացել է, հետո իջել: Այժմ նա իրեն իրեն լավ է զգում:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: