211652_close_icon
views-count43990 դիտում article-date 20:30 10-08-2020

Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննէեանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Հաննէեանի հարազատներն ասում էին. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, այն էլ՝ Երևանում, ավտոմեքենան կայանելու համար երեխայի ներկայությամբ դաժան ծեծի կենթարկվեր Սարգիսը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր է, համոզում էին Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի, ասելով, թե՝ հիվանդանոցային ծախսերը կհոգանք, սակայն այդ հարցում էլ ստոր դուրս եկան: Հիմա նա գտնվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կատարվածի մասին էլ այսօր արդեն պատրաստվում ենք դիմել Արաբկիրի ոստիկանություն, հավատալով, որ ոստիկանությունը կհայտնաբերի դրանց և օրենքի ողջ խստությամբ արժանի պատիժ կստանան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր