Նիկոլ Փաշինյան. Այսքանով մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին:
Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում:
Խաղաղություն եղբայրական Լիբանանին»: