3033 դիտում
20:48 09-08-2020
Վիլիանը հայտարարեց «Չելսիից» հեռանալու մասին
«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է լոնդոնյան թիմից հեռանալու մասին, ինչի առթիվ հրաժեշտի նամակ է գրել, հայտնում է Armsport.am-ը:
«Սրանք 7 հրաշալի տարիներ էին։ Երբ 2013 թվականի օգոստոսին ես առաջարկ ստացա «Չելսիից», համոզված էի, որ սա այն տեղն է, որտեղ պետք է խաղալ։ Այսօր ես արդեն գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր։ Այնքա՜ն ուրախ պահեր են եղել, երբեմն նաև տխուր, տիտղոսներ ու միշտ ինտենսիվություն։
Բացի տիտղոսներից ես սովորել եմ շատ բան իմ մասին։ Ես ավելի լավ ֆուտբոլիստ ու ավելի լավ մարդ եմ դարձել այստեղ։ Յուրաքանչյուր մարզումով ու խաղող, հանդերձարանում անցկացրած յուրաքանչյուր րոպեով ես սովորում էի։
Ես իսկապես շնորհակալ եմ «Չելսիին» «Սթեմֆորդ Բրիջում» ինձ ընդունելու ու այս տարիների ընթացքում աջակցության համար։
Իմ սրտի շնորհակալական խոսքն ուղղում եմ բոլորիդ։ Աստված օրհնի ձեզ»,-գրել է Վիլիանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/03/1161448/]հաղորդվել[/url] էր, որ բրազիլացին կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»: Հաղորդվում է, որ Վիլիանը «զինագործների» հետ արդեն համաձայնեցրել է 3-ամյա պայմանագիրը՝ շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով:
Այս մրցաշրջանում Վիլիանը ԱՊԼ-ում՝ «Չելսիի» կազմում մասնակցել է 36 խաղի, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացին «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում նա 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Գավաթը:
Նմանատիպ նյութեր
2385 դիտում
17:27 10-08-2020
Վիլիանը և Պեդրոն հեռացան «Չելսիից»
1463 դիտում
16:29 21-05-2015
Չավին պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
10877 դիտում
14:17 20-04-2018
Արսեն Վենգերը հայտարարեց «Արսենալից» հեռանալու մասին
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
562 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից