211652_close_icon
views-count7134 դիտում article-date 19:30 09-08-2020

Տիգրան Աթանեսյան. Երևանից շարժվել է օպերխումբ՝ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է փաստաբանը: Ավելի վաղ Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր