Լուիս Սուարես. Եթե կա թիմ, որը կարող է չորս գոլ խփել, ապա դա «Բարսելոնան» է
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հետ` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղի մասին: Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:
«Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան բարդ կլինի չորս գոլը ետ բերել: Բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Եթե կա թիմը, որը կարող է չորս գոլ խփել, ապա դա «Բարսելոնան» է: Ամեն ինչ կախված է ժամանակից, համբերությունից, մեր խաղաոճից: Հասկանում ենք, որ մեր դեմ գերակումբ է խաղալու:
0:4 հաշվով պարտությունից հետո բավական ժամանակ է անցել: Ամենածանրը առաջին մի քանի օրերն էին: Այդ պարտությունը ցավ պատճառեց: Սակայն ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ դու կարող ես կարճ ժամանակահատվածում փոխել իրավիճակը:
«Բարսելոնայի» և նրա երկրպագուների առջև կարևոր խնդիր է դրված: Մենք նախկինում երբեք 0:4 հաշիվը չենք վերականգնել», ասել է Սուարեսը: