Ռուսաստանում աղետի է ենթարկվել թեթև ինքնաթիռը. կա 1 զոհ
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Կալուգայի շրջանում աղետի ենթարկված ինքնաթիռի լուսանկարը: Ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, որը զոհվել է:
Ինքնաթիռն ընկել է բնակավայրերից հեռու, սակայն Կուդինովո գյուղի բնակիչները կարող էին ընկնելու պահը տեսած լինել, այդ իսկ պատճառով ԱԻՆ-ն խնդրել է իր հետ կապ հաստատել, եթե հետաքննությանը օժանդակող վկայություններ լինեն
Օդաչուի ինքնությունը և տարիքը դեռ հայտնի չէ: