Արտասահմանյան փորձագետները ժամանել են Ռոստովի օդանավակայան, որտեղ աղետի էր ենթարկվել «Բոինգ-747» ինքնաթիռը
Արտասահմանյան փորձագետները ժամանել են Ռոստովի օդանավակայան, որտեղ մարտի 19-ին աղետի էր ենթարկվել «Բոինգ-747» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Flydubai ավիաընկերության ներկայացուցիչներն ու Միացյալ Նահանգներից ժամանած փորձագետների խումբը կաջակցեն վթարի հետաքննության գործընթացում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80001/]Հիշեցնենք,[/url] որ Ռուսաստանի Ռոստով քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս աղետի էր ենթարկվել ուղևորատար «Բոինգ-747» ինքնաթիռը:
Ընդհանուր առմամբ օդանավում եղել էր 62 հոգի, այդ թվում` 55 ուղևոր: Նախնական տվյալներով, բոլորը զոհվել են: Ինքնաթիռը պատկանում էր Fly Dubai ավիաընկերությանը և Դուբայից չվերթ էր իրականացնում:
Ուղևորները գրեթե բոլորը զբոսաշրջիկներ էին եղել, որոնք հանգիստն անցկացրել էին Դուբայում: