9522 դիտում
14:10 09-08-2020
Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում գրանցված դեպքերի վերաբերյալ՝ կանխամտածված սպանության, զենքի ապօրինի ձեռքբերում և զանգվածային անկարգություններ, ուրիշի սեփականության ոչնչացում, գույքի վնասում։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/08/09/Gabrielyan/3366037?fbclid=IwAR1UHlw1ZaqnkcLo8god1jTIOzcm1MsRhjBseMcJJDN0o8DdlDrKt2xs3vg]Tert.am[/url]-ը տեղեկանում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են,որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։
Հետաքննությամբ պարզվել է, որ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին:
Հանցագործության գործիք զենքն առգրավված է։
Քրեական գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք,որ Tert.am-ը երեկ հայտնել էր,որ սպանություն է տեղի ունեցել, վեճը ծագել է Դիլիսկա գյուղի Գաբրիելյանի ընտանիքի և Կուլիկամ գյուղի Մարաբյան ընտանիքի միջև։ Ձերբակալվածը Սամվել Գաբրիելյանի որդիներից մեկն է։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը
733 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները