211652_close_icon
views-count2867 դիտում article-date 23:18 08-08-2020

Սպարտակ Սեյրանյան. Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սինանյանն, անշուշտ, մեղմ ասած` սխալ բան է ասել։ Բայց նրան ի պատասխան պետք չէ ասել ոչ պակաս, կամ ավելի սխալ բաներ, վատ բաներ ու վտանգավոր բաներ։ Ցեղասպանությունից փրկված հայերին ընդունել են Մերձավոր Արևելքի արաբական երկրները։ Բնավ ոչ դեմոգրաֆիական նկատառումներով։ Տարածաշրջանի հայ համայնքները աշխարհաքաղաքական կամուրջներ են Հայաստանի Հանրապետության և Արաբական աշխարհի միջև։ Այդ կամուրջները պետք է ամրապնդել` պետությունների մակարդակով, ազգային կառույցների մակարդակով, անհատական, մարդկային մակարդակով։ Եթե պետական պաշտոնյան անզգույշ է եղել իր խոսքի մեջ, ապա պետք չէ նրան քննադատելիս անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի մասին։ Իսկ Հայաստանում ապրող ազգերի ներկայացուցիչների մասին կասեմ` նրանք իմ հայրենակիցներն են, մեզ հետ միասին մեր Հայրենիքը շենացնողներն ու պաշտպանողները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր