2870 դիտում
23:18 08-08-2020
Սպարտակ Սեյրանյան. Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սինանյանն, անշուշտ, մեղմ ասած` սխալ բան է ասել։ Բայց նրան ի պատասխան պետք չէ ասել ոչ պակաս, կամ ավելի սխալ բաներ, վատ բաներ ու վտանգավոր բաներ։ Ցեղասպանությունից փրկված հայերին ընդունել են Մերձավոր Արևելքի արաբական երկրները։ Բնավ ոչ դեմոգրաֆիական նկատառումներով։
Տարածաշրջանի հայ համայնքները աշխարհաքաղաքական կամուրջներ են Հայաստանի Հանրապետության և Արաբական աշխարհի միջև։ Այդ կամուրջները պետք է ամրապնդել` պետությունների մակարդակով, ազգային կառույցների մակարդակով, անհատական, մարդկային մակարդակով։ Եթե պետական պաշտոնյան անզգույշ է եղել իր խոսքի մեջ, ապա պետք չէ նրան քննադատելիս անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի մասին։
Իսկ Հայաստանում ապրող ազգերի ներկայացուցիչների մասին կասեմ` նրանք իմ հայրենակիցներն են, մեզ հետ միասին մեր Հայրենիքը շենացնողներն ու պաշտպանողները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
20:35 17-10-2019
Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է. Սպարտակ Սեյրանյան
Այս բաժնից
1870 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
520 դիտում
09:33 03-05-2024
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
655 դիտում
09:15 03-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում