211652_close_icon

Պոլսո Հայոց պատրիարքարանը լիբանանահայերին օգնելու կոչ է արել

views-count2837 դիտում article-date 16:12 08-08-2020
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեծ վնասներ կրած լիբանահայերին օգնելու համար Պոլսո Հայոց պատրիարքարանը հատուկ հաշվեհամար է բացել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է, որ պայթյունից հետո անմիջապես Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Սրբազանը կապի մեջ է եղել Արամ Առաջին կաթողիկոսի հետ։ Պատրիարքարանի հայտարարության մեջ կոչ է արվել օգնել լիբանանահայերին եւ գումարները փոխանցել հատուկ բացված հաշվեհամարներին։

Նմանատիպ նյութեր