1016 դիտում
19:24 06-02-2023
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ
«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։
Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։
ՄԱԼԱԹԻԱ
Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում բնակարանի ձլուզման պատճառով մահ է գրանցվել։
ԷԼԱԶԸՂ (Խարբերդ)
Քաղաքում ավերված շենքեր կան։ Համայնքի անդամները թեև վախեցած են, սակայն զոհ չկա։
ԴԻԱՐԲԵՔԻՐ (Տիգրանակերտ)
Ինչպես հայտնում է Հովհաննես Գաֆֆուրը, հայկական եկեղեցին վնաս չի կրել։ Քաղաքում, սակայն, ավերված շենքեր կան։
ԻՍՔԵՆԴԵՐՈՒՆ (Ալեքսանդրետ)
Տեր Ավետիս Քահանայից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնոմ առկա են վնասված շենքեր։ Լատին Կաթոլիկ եկեղեցին փլուզվել է։ Սրբոց Քառասուն Մանկունք եկեղեցին ևս վնասվել է։ Անձի կորստի մասին որևէ տեղեկություն չկա։
ՎԱՔԸՖՔՅՈՅ (Թուրքիայի միակ հայկական գյուղը)
Մտահոգվելու կարիք չկա, իրավիճակը նորմալ է։
ՍԸՎԱԶ (Սեբաստիա)
Երկրաշարժը թեև զգացվել է, և համայնքի անդամները վախեցած են, սակայն անձի և գույքի վնաս չկա։
ԿԵՍԱՐԻԱ
Չնայած երկրաշարժը զգացվել է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ վնաս չի կրել»։
Արդեն հայտնի է դարձել, որ զոհերից Մալաթիայում՝ 2-ը, իսկ Հալեպում՝ 4-ը, եղել են ազգությամբ հայ։

Նմանատիպ նյութեր
3082 դիտում
12:47 30-04-2019
Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով կդիմի Ստամբուլի նահանգապետարան
904 դիտում
12:24 01-05-2019
Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով պաշտոնապես դիմել է Ստամբուլի նահանգապետարան
2720 դիտում
16:12 08-08-2020
Պոլսո Հայոց պատրիարքարանը լիբանանահայերին օգնելու կոչ է արել
Այս բաժնից
3925 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1048 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1558 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն